Գյումրիում՝ իր տանը հայտանաբերել են 63–ամյա կնոջ դի՝ կտրած պարանոցով

16:36 • 20.09.22

Գյումրու Շիրակացի փողոցի շենքերից մեկում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտնաբերվել է 60-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։
Այս մասին Tet.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին․«Մեկնել է օպերատիվ խումբ, տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1959 թվականին ծնված տանտիրուհու դին՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով»։
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են։