Ինքնաթիռի անսարքության պատճառով մոտ 100 ռուսաստանցի չի կարող մեկնել Թեհրանից

10:06 • 20.09.22

Վենեսուելական Conviasa ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անսարքության պատճառով մոտ 100 ռուսաստանցի չի կարող մեկնել Թեհրանից:

Այս մասին երեքշաբթի Telegram ալիքում հայտնել է ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովան։

«Վաղը ռուսաստանցիներին կտրամադրվեն լիարժեք վիզաներ՝ մեկնելուն սպասելիս Իրանում հարմարավետ մնալու համար»,- հավելել է Դողուզովան։