Ներգրավված չեմ որևէ քաղաքական գործընթացի մեջ, այս պահին իմ գործունեությունը հիմնադրամում է․ Թաթոյանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին

11:52 • 20.09.22

Այս պահին որևէ քաղաքական գործընթացի մեջ ներգավված չեմ, իրականացնելու եմ հիմնադրամի հետ կապված ակտիվ հանրային գործունեություն։ Այս մասին հրավիված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այն օրհասական հարցերը, որ կան այսօր, պետք է պարտադիր արձանագրել և լրացնել բացերը։ Ինչ վերաբերում է վերչապետի թեկնածու լինելու մասին հարցադրումներին, ես կարծում եմ, որ հանրությունը իմ կարողությունները լավ գիտի, ես ինքս իմ կարողությունները լավ գիտեմ, իմ արարքների վրա վստահ եմ ու այս պահին ես ինձ տեսնում եմ այստեղ, որպեսզի իրականացնեմ այս գործունեությունը»,- ասաց Արման Թաթոյանը։