18 տարեկան տղան այլևս ծնողինը չի, այլ հասարակությանը․ Աղազարյանը՝ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին

20:08 • 21.09.22

 

Ես չեմ տեսել՝ ի՞նչ էին անում իրենք․ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով զոհերի ծնողների՝ Փաշինյանի մուտքն արգելելու  փորձի ժամանակ նրանց ուժով հեռացնելու ոստիկանության գործողություններին։

Հովիկ Աղազարյանը ծնողների պահանջը համարել է «ոչ ճիշտ մոտեցում» 

«Եթե պետք է խանգարեն, ոստիկանությունն ինչի՞ համար է։ Պետք է պահպանվի հասարակական կարգուկանոնը։ Եթե պետական մակարդակով միջոցառում է տեղի ունենում, պետք է ապահովվի դրա անհրաժեշտ մակարդակը։ Այսօր բոլորս լարված վիճակում ենք, պետք չէ թույլ տալ մեկ-երկու անախորժություն։ Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լավ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում»,-ասել է նա։

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի օրոք նման բան դժվար է հիշել, Հովիկ Աղազարյանը պատասխանել է. «Որովհետեւ մարդիկ կան, որոնք ասում են՝ չկա՞ մեկը, որ հոկտեմբերի 27 անի: Այսօր մեզ հոկտեմբերի 27 պե՞տք է: Ապահովում են, որ նման բան չլինի, վա՞տ են անում: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ ոչ մի քայլ ավելորդ չէ, կանխելու համար անկանխատեսելի գործընթացները:

Ես խոնարհվում եմ բոլոր զոհվածների ծնողների առաջ, բայց 18 տարեկան տղան արդեն ծնողինը չի, այլ հասարակությանը, եւ պարտավոր է ամեն ինչ անել իր հայրենիքի պաշտպանության համար»: