Գցե՛ք դրանք մի կողմ. զոհերի հարազատները կոտրեցին ու նետեցին կառավարական ծաղկեպսակները (տեսանյութ)

12:29 • 21.09.22

Զոհված զինծառայողների ծնողները երեկ գիշերվանից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են` թույլ չտալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մտնի Եռաբլուր։

Վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ինչի արդյունքում Փաշինյանը այնուամենայնիվ մտել է Եռաբլուր, այցելել զոհվածների շիրիմներին և ծաղկեպսակ դրել։

Որոշ ժամանակ անց վրդովված ծնողները մի կողմ են նետել պետական պաշտոնյաների դրած ծաղկեպսակները և հեռացրել տարածքից։

Կարմիր և սև բերետավորներ բռնի ուժ են կիրառել տասնյակ ծնողների, այդ թվում՝ կանանց նկատմամբ և բերման ենթարկել նրանց։