«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անախորժ իրավիճակներից խուսափելու համար նպատակահարմար չի գտել գնալ Եռաբլուր, եթե գնար, ես էլ կգնայի. Հովիկ Աղազարյան. News.am

18:34 • 27.09.22

Տեղեկություն կար, որ զոհված տղաների հարազատները բողոքի ակցիայի ձևով, թե քաղաքական ակցիայի ձևով Եռաբլուրում են գտնվելու, և հավանաբար անախորժ իրավիճակներից խուսափելու համար:

Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչու այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի գնացել Եռաբլուր:

«Եթե խմբակցությունը գնար ես կգնայի, եթե չի գնացել, դե ես էլ չեմ գնացել:

Երևի խմբակցության ղեկավարությունը նպատակահարմար չի գտել, ենթադրում եմ՝ այդ պատճառով: Ես վաղը կամ մյուս օրը իմ պարտքը կհամարեմ, մենակ կգնամ կամ ընկերներիս հետ»,- ասել է Աղազարյանը: