Զոհվածների ծնողները գիշերել են «Եռաբլուրում»․ (տեսանյութ)

10:22 • 27.09.22

Զոհված զինծառայողների ծնողները երեկ գիշերվանից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են, որպեսզի առավոտյան թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին և հատկապես Նիկոլ Փաշինյանին մտնել «Եռաբլուր» պանթեոն:

Ծնողները 44-օրյա պատերազմի միակ մեղավորին համարում են Նիկոլ Փաշինյանին և պահանջում որ նա չգա և ծաղիկներ չխոնարհի իրենց որդիների շիրիմներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ծնողները կրկին «Եռաբլուր»-ում էին՝ նույն պահանջով։ Կարմիր և սև բերետավորների կողմից զոհվածների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելուց հետո, իշխանության ներկայացուցիչները, այնուամենայնիվ կարողացել են այցելել են «Եռաբլուր»։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի սկսվելու 2-րդ տարելիցը: