Ոստիկանները «Մոլոկանի այգու» հարևանությամբ պարկով մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել. shamshyan.com
Ոստիկանները «Արաբկիր» զբոսայգու՝ «Մոլոկանի այգու» հարևանությամբ մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել: Ահազանգը ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել է ժամը 01.10-ին, հայտնում է shamshyan. com-ը։
Ահազանգողը հայտնել է, որ աղբարկղի մոտ կասկածելի պարկ կա։
Տեղում ինժեներական ջոկատի ծառայողները, բացելով պարկը, այնտեղ հայտնաբերել են ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 հատ էլ․դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։
Սակրավորները հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժի ծառայողներին։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։










