Թրամփն ուզում է միջնորդ դառնալ ՌԴ-Ուկրաինա բանակցություններում

23:30 • 29.09.22

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում։

Քաղաքական գործիչն ու միլիարդատերը նշել է, որ Ռուսաստանին և Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղ պայմանագիր կնքել։

«Երկու կողմերն էլ դրա կարիքն ունեն և ցանկանում են, վտանգված է ամբողջ աշխարհը»,- գրել է նա։

Մոսկվան և Կիևը դեռ չեն արձագանքել ԱՄՆ նախկին նախագահի առաջարկին։