ՌԴ Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին

18:57 • 30.09.22

Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանն այդ պահին ծառայության մեջ չի եղել:

Մելքումյանն ընկերոջ հետ է եղել, երբ հարևանի տնից լսել է երեխաների ձայները և ծուխ է նկատել։ Այրվող տնից հաջողվել է դուրս բերել բոլորին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մելքումյանը շարունակում է աջակցել հրդեհից տուժած հարևաններին. նա օգնում է նրանց հագուստ ու անհրաժեշտ իրեր է ձեռք բերելու հարցում:

ՌԴ Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին