Թարթառի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել

14:22 • 01.10.22

Թարթառի  շրջանի գյուղերից մեկի տարածքում  ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է տուժել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ականի պայթյունի հետևանքով  Ռաֆայել Բայրամովը և Նիջատ Ջաբարովը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: