Դեկտեմբերին Երևան կժամանի 165 ավտոբուս, որի ներկրումը կմեղմացնի տրանսպորտային վիճակը․ քաղաքապետը տեսանյութ է հրապարակել

12:43 • 02.10.22

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել նոր ավտոբուսների արտադրության գործընթացից։

«Հարգելի երևանցիներ, 165 ավտոբուսների արտադրությունն է, որը համաձայն պայմանագրի պետք է ժամանի Երևան այս տարվա դեկտեմբերին, որի ներկրումը, վստահաբար, կմեղմացնի տրանսպորտային վիճակի խնդիրը»,-գրել է քաղաքապետը։