ԱՄՆ-ում «Իեն» փոթորկի ավերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով և տեսանյութերով
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը պատուհասած «Իեն» փոթորիկի հետևանքների վերացման համար շատ ժամանակ կպահանջվի, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մարդիկ ստիպված են վեց ժամ գազի համար հերթ կանգնել, ժամանակավոր կացարաններում գտնվում է 10 000 մարդ, որոշ վայրերում էլեկտրաէներգիայի վերականգնումը կարող է մի քանի շաբաթ տևել:
Ըստ փորձագետների՝ Ֆլորիդայից բացի նաև Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում մոլեգնած «Իեն» փոթորկի պատճառած տնտեսական վնասները գնահատվում են տասնյակ միլիարդավոր դոլարներ:
Ըստ իշխանությունների՝ Ֆլորիդայում և Հյուսիային Կարոլինայում զոհերի թիվը հասել է 77-ի: Նրանց մեծ մասը Ֆլորիդայի Լի շրջանից է:






























