Սպիտակ տանը իմ և Հաջիևի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև սեպտեմբերի 30–ն ազատ արձակել 17 ռազմագերու, Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը․ ԱԽ քարտուղար

12:34 • 03.10.22

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը;

«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է նա: