ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների սպանության տեսագրությունները. Բորել

23:50 • 04.10.22

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների սպանության տեսագրությունները, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում:

 Բորելի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները «վստահեցրել են, որ հետաքննություն կանցկացնեն»։