Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը

18:20 • 04.10.22

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը: Ընդգծվել է համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակի հետագա բարձրացման նպատակով։

Ըստ SalamNews-ի՝ սա քննարկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հանդիպմանը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը: