Թուրքիայում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հատուկջոկատայինների համատեղ զորավարժությունները

20:56 • 04.10.22

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել  է, որ սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի հատուկջոկատայինների համատեղ զորավարժությունները։

Վարժանքները կանցկացվեն հոկտեմբերի 3-14-ը Թուրքիայում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զորավարժությունները կանցկացվեն ծովում և ցամաքում։