Վլադիմիր Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց
Tert.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրավիրվել է շտապօգնություն, բժշկական բրիգադը որոշել է նրան շտապ տեղափոխել ԲԿ։ Այն բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է Գասպարյանը, Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք դեռ ԲԿ–ում է գտնվում Գասպարյանը, նշեցին, որ տեղեկություն չունեն, և հորդորեցին՝ անձի վերաբերյալ տեղեկությունները ճշտել նրա հարազատներից։
Ըստ տեղեկությունների՝ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ ԲԿ–ում և բուժում ստանալ։










