Գարեգին Խաչատրյանը նշանակվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար

20:04 • 05.10.22

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարեգին Խաչատրյանը նշանակվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար։

 «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։