Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե Պուտինն իրեն գեներալ-գնդապետի կոչում է շնորհել

19:07 • 05.10.22

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն գեներալ-գնդապետի կոչում է շնորհել։ Այս մասին Կադիրովը գրել է իր տելեգրամ-ալիքում։

Կրեմլը առայժմ չի հաստատել այդ լուրը, Կադիրովին նման կոչում շնորհելու մասին տեղեկությունը հրապարակված չէ ռուսաստանյան իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

Հիշեցնենք, որ 2006 թվականին էլ Կադիրովին շնորհվել էր «Ռուսաստանի հերոսի» բարձր կոչում։