Հրվ. Կորեան ներողություն է խնդրել ի պատասխան Փհենյանի գործողություններին արձակված անսարք հրթիռի համար (տեսանյութ)
Հարավային Կորեայի զինվորականները ներողություն են խնդրել երեքշաբթի զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռի անսարքության հետևանքով դրա գետնին ընկնելու համար, ինչը տագնապ է առաջացրել մոտակայքում գտնվող բնակիչների շրջանում: Մարդիկ կարծել են, որ հարձակման են ենթարկվել Հյուսիսային Կորեայի կողմից, որը նույն օրը բալիստիկ հրթիռ էր արձակել, գրում է theguardian.com-ը:
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ մարտական կրակի կիրառմամբ զորավարժության շրջանակում ենթադրվում էր, որ դաշնակից պետությունները պետք է ուժի ցուցադրություն անեին այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան Ճապոնիայի վրայով միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել:
Փոխարենը, զորավարժությունն ավարտվել է ամոթով, գրում է բրիտանական պարբերականը՝ մանրամասնելով, որ կարճ հեռահարության Hyumoo-2 բալիստիկ հրթիռն ընկել է գետնին՝ Հարավային Կորեայի ափամերձ Գանգնեուն քաղաքի մոտ գտնվող ռազմաօդային ուժերի բազայում:
Թեև հրթիռը չի պայթել, աղմուկը և դրան հաջորդած կրակը ստիպել են Գանգնեունի որոշ բնակիչների ենթադրել, որ Հյուսիսային Կորեան հարձակում է իրականացրել:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։










