Ազգային ժողովը Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներ

15:29 • 06.10.22

Ազգային ժողովը Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդմաների ընտրության հարցն էր։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին (երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել) և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին: