Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

13:06 • 07.10.22

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկու երկրների հարաբերությունները։ Քննարկման ընթացքում Էրդողանը նաև նշել է, որ Անկարան պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։