Տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում է ինքնասպան լինել. Shamshyan.com
22:05 • 07.10.22
Արդեն մեկ ժամից ավելի է միջին տարիքի տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Այս պահին դեպքի վայր են ժամանել փրկարարներ, բժիշկներ, Երևանի գնդի պարեկներ:
Վերջիններս սահմանազատել են տարածքը ու մի քանի քաղաքացիների հետ բանակցություններ են վարում, որպեսզի տղամարդը չդիմի նման ծայրահեղ քայլի:
Placeholder










