ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Արարատ Միրզոյանին ներկայացրել է «Միրզոև» (լուսանկար)

13:24 • 07.10.22

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին՝ հիշատակելով վերջերս Վաշինգտոնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, ինչպես նաև  ԱՄՆ պետքարտուղարկի վերջին հեռախոսազրույցները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Հատկանշական է, որ նշյալ հեռախոսազրույցի մասին անդրադարձում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ազգանունը գրված է «Միրզոև»:

«Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոևի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում», - ասվում է նյութում:

14:30 թարմացված

Ավելի ուշ կայքում արվել է փոփոխություն և ՀՀ ԱԳ նախարարի ազգանունը գրվել է Միրզոյան: