Ակնայում (Աղդամ) 2 ադրբեջանցի ճանապարհաշինարար է պայթել ականի վրա. երկուսի ոտքն էլ անդամահատել են

20:33 • 08.10.22

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնա-Վարանդա  (Աղդամ-Ֆիզուլի) ավտոճանապարհի շինարարության ժամանակ ճանապարհաշինական ընկերության երկու աշխատակից է վիրավորվել ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ըստ լրատվամիջոցի վիրավորված Ռամին Ալին ու Փարվիզ Նաջաֆովը զրկվել են մեկական ոտքից։

Նրանց ստորին վերջույթները անդամահատվել են ծնկի հատվածից։