Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է

17:18 • 08.10.22

Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է: ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ավտոմեքենաների շարժը վերսկսվել է 16:00-ից հետո:

Գերատեսչության ղեկավար Վիտալի Սավելևը հանձնարարել է ուժեղացնել անվտանգությունը կամրջի վրա։

«Ճանապարհի չվնասված հատվածի վիճակը թույլ է տալիս այսօր ժամը 16:00-ից հետո Ղրիմի կամրջով մեքենաների երթևեկությունը սկսել մեկ գոտում՝ հետընթաց ռեժիմով», - մեջբերում է նախարարությունը Սավելևի խոսքերը։

Միաժամանակ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը մանրամասնել է, որ երթևեկությունը կվերականգնվի երկու գոտիով։

«Դաշնային և տարածաշրջանային իշխանությունների համատեղ աշխատանքի շնորհիվ մոտ ապագայում կվերականգնվի Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածի երթևեկությունը՝ երկու  գոտիներ: Միևնույն ժամանակ, նախատեսվում է կամրջով երկաթուղային երթևեկություն սկսել մինչև այսօրվա վերջը»,- ասել է նա թելեգրամյան իր ալիքում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ղրիմի կամրջով երկաթուղային երթևեկությունը կվերսկսվի մինչև երեկո՝ 20:00-ն։

Տեղական իշխանությունները նաև հայտնել են, որ լաստանավային ծառայությունը կսկսի աշխատել կիրակի օրը։