Պուտինը հրամանագիր է ստորագրել Կերչի նեղուցում պաշտպանական միջոցների ուժեղացման մասին

20:51 • 08.10.22

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուժեղացնել Կերչի նեղուցով տրանսպորտային անցումը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ցանցերի կամուրջը և մայրուղային գազատարը պաշտպանելու միջոցառումները։

Համապատասխան լիազորությունները վերապահված են Անվտանգության դաշնային ծառայությանը։

Նշենք, որ այսօր առավոտյան Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։