Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա

20:20 • 09.10.22

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին, ըստ Anadolu-ի, հոկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Մակրոնի այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

«Մենք (թուրքական իշխանությունները) կհամակարգենք ջանքերը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, որպեսզի այցը կայանա առաջիկայում»,- ասել է Չավուշօղլուն։