Մասկը հայտարարել է, որ Պուտինի հետ չի քննարկել Ուկրաինայի խաղաղության ծրագիրը

21:23 • 11.10.22

Իլոն Մասկն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ուկրաինայում խաղաղության ծրագիր:

«Ոչ, այդպես չէ: Ես Պուտինի հետ խոսել եմ միայն մեկ անգամ՝ մոտ 18 ամիս առաջ: Խոսակցության թեման տիեզերքն էր»,- գրել է նա Twitter-ում:

Երեքշաբթի, ավելի վաղ, Eurasia Group վերլուծական կենտրոնի ղեկավար Յան Բրեմմերին հղումով հաղորդագրություններ հայտնվեցին, որ Մասկը, իբր, մի քանի շաբաթ առաջ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցը, որից հետո նա Twitter-ում ներկայացրել է այս հարցի վերաբերյալ իր ծրագիրը: