Ադրբեջանի ՊՆ տեղեկությունը, թե հայկական կողմը շինաշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ կրակ է բացել, ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

16:02 • 12.10.22

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։