Չեմ կարծում, որ Պուտինն Ուկրաինայում միջուկային զենք կօգտագործի. Բայդեն

11:50 • 12.10.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե որքանով է իրատեսական ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային զենքի կիրառման հավանականությունը:

«Չեմ կարծում, որ նա դա կանի: Բայց աշխարհի խոշորագույն միջուկային գերտերություններից մեկի ղեկավարի կողմից ասելը, որ Ուկրաինայում կարող է տակտիկական միջուկային զենք կիրառել,  անպատասխանատու է: Դա կարող է սարսափելի հետևանյքներ ունենալ», - ասել է Բայդենը։

CNN-ի հաղորդավարը նախագահին խնդրել է նշել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «կարմիր գիծը» Ուկրաինայում և ինչ կանի Վաշինգտոնը, եթե Պուտինը ռմբակոծի Ուկրաինայում ատոմակայանը կամ մարտավարական միջուկային զենք գործադրի:

«Քննարկումներ եղել են, սակայն իմ կողմից անպատասխանատու կլիներ խոսել այն մասին, թե ինչ կանենք կամ չենք անի», - ասել է Բայդենը։