Հաջիևը նշել է, որ «ադրբեջանական կողմը վաշինգտոնյան բանակցություններում բարձրացրել է Ղազախի շրջանի յոթ և Նախիջևանի մեկ գյուղի հարցը»

20:20 • 13.10.22

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը խոսել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններում ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերի մասին:

«Խոսքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հազար կիլոմետրից ավելի չսահմանազատված սահմանի մասին է: Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը բարձրացրել է նաև Ղազախի շրջանի յոթ և Նախիջևանի մեկ գյուղի հարցը, որոնք դեռ օկուպացված են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։