Աստանայում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

14:27 • 13.10.22

Աստանայում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Բանակցությունները տեղի են ունենում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի VI-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել «հացահատիկային գործարքի» իրականացումը, Ուկրաինայում տիրող իրավիճակը և էներգետիկ համագործակցությունը։