Ալիևն ասել է, որ Ադրբեջանին 30 տարի և 25 միլիարդ դոլար կպահանջվի տարածքների ականազերծման հարցը լուծելու համար

14:03 • 13.10.22

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում ելույթի ժամանակ ասել է, որ միջազգային փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանին 30 տարի և 25 միլիարդ դոլար կպահանջվի «ազատագրված» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի Արցախի օկուպացված տարածքները) տարածքների ականազերծման հարցը լուծելու համար:

Ըստ Ալիևի՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի։

Ադրբեջանի նախագահը նաև հիշեցրել է Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։