Ֆրանսիան միջուկային զենք չի օգտագործի Ռուսաստանի դեմ, եթե նա միջուկային հարված հասցնի Ուկրաինային. Մակրոն

13:45 • 13.10.22

Ֆրանսիան միջուկային զենք չի օգտագործի Ռուսաստանի դեմ, եթե այդ երկիրը միջուկային հարված հասցնի Ուկրաինային. դա չի համապատասխանում Ֆրանսիայի միջուկային դոկտրինի դրույթներին։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մեր դոկտրինը հիմնված է ազգի հիմնարար շահերի վրա, և դրանք շատ հստակ սահմանված են, սա զսպման քաղաքականություն է»,- ասել է նախագահը:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիան միջուկային պատասխան չի տա Մոսկվային, ինչին Մակրոնը  պատասխանել է՝ ակնհայտ է։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարություններին Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորության և թույլատրելիության մասին։ Նա ընդգծել է, որ Արևմուտքը կիրառում է միջուկային շանտաժ: