Ստոլտենբերգը գնահատել է ՆԱՏՕ-ի կողմից միջուկային զենք օգտագործելու հավանականությունը

21:44 • 13.10.22

Հանգամանքները, որոնք կարող են ստիպել ՆԱՏՕ-ին միջուկային զենք կիրառել, դեռ շատ հեռու են, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Հանգամանքները, որոնց դեպքում ՆԱՏՕ-ն կարող էր կամ ստիպված կլիներ միջուկային զենք օգտագործել, մնում են չափազանց հեռու: Սա ՆԱՏՕ-ի դիրքորոշումն է, և այն կմնա ՆԱՏՕ-ի դիրքորոշումը միջուկային զենքի ցանկացած հնարավոր կիրառման վերաբերյալ», - CNN-ին ասել է Սթոլթենբերգը: