Երևանը մարդիկ են, որոնք ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բարեկարգ և կանաչ այգիներում. Տիգրան Ավինյան

21:50 • 13.10.22

Երևանը մարդիկ են, որոնք ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բարեկարգ և կանաչ այգիներում։ Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան իր այցին։

«Երևանը մարդիկ են, որոնք ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բարեկարգ և կանաչ այգիներում:

Քանաքեռ-Զեյթուն այցի նպատակն էր նաև լուծել վարչական շրջանի որոշ հատվածների կանաչապատ տարածքների պակասի խնդիրը, որտեղ  իրականացնելու ենք Երևանն առավել կանաչ դարձնելուն միտված աշխատանքներ:

Կարևորելով հանրային շահի գերակայությունը՝ մենք պետք է հետամուտ լինենք, որ երևանցին այսուհետ չզրկվի իրեն հասանելիք այգիներից: Քաղաքային այգիները պիտի ծառայեն երևանցիներին:», -գրել է Ավինյանը: