Պուտինը ժամանել է Աստանայում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

09:57 • 14.10.22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամանել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որն ացկացվելու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդվում է, որ նախ նիստն անցկացվելու է նեղ կազմով, որից հետո՝ ընդլայնված։ 

ՌԴ նախագահը նախատեսում է մասնակցել նաև «Ռուսաստան-Կենտրոնական Ասիա» խորագրով գագաթնաժողովին։

Ակնկալվում է, որ այս միջոցառումների արդյունքներով ՌԴ նախագահը մամուլի ասուլիս կհրավիրի լրագրողների համար։

Պուտինն Աստանա է ժամանել հոկտեմբերի 13-ին։