«Ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ». Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում

11:37 • 14.10.22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով, ստեղծված պայմաններում լավ կլիներ նորից հանդիպել:

«Հաճույքով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին։ Խնդրեմ, մենք կարող ենք պայմանավորվել ժամկետի շուրջ։ Հուսով եմ, որ հետաքրքրվածություն կա. Ռուսաստանում ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ Սոչիում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում»,- հավելել է նա։

Նշենք, որ ներկայում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում  է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը:

Նշենք, որ այս ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է 2021-ի նոյեմբերի 26-ին:

Մինչդեռ Փաշինյանի ու Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին՝ Պրահայում: