Տնտեսության բնագավառում 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ. նախագիծ

14:16 • 15.10.22

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց՝ Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն։

Որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախագծի՝  տնտեսությունում 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ: