«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար

19:30 • 15.10.22

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 15-ին ժամը 18։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պռոշյան 1-ին նրբանցքի մի հատվածի առանձնատների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։