Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ն Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Հոկտեմբերի 15-ի, 16-18-ի Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:











