Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակության հետ՝ ներկայացնելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները

18:38 • 15.10.22

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտնատար այլ անձիք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները:

Возможно, это изображение 1 человек, борода, сидит и в помещенииВозможно, это изображение 1 человек, сидит и костюмВозможно, это изображение 2 человека, борода, люди стоят, люди сидят, костюм и в помещенииВозможно, это изображение 6 человек, люди сидят, люди стоят, костюм и в помещении