Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
17:13 • 15.10.22
Հոկտեմբերի 6-ին հաղորդվել էր Երևանի Հալաբյան փողոցում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդի կողմից 70-ամյա տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Վրաերթի ենթարկված 70-ամյա Սերգեյ Կասպարյանը հոկտեմբերի 13-ին հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Placeholder










