ՌԴ-ում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա (տեսանյութ)

19:49 • 17.10.22

ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա։

Այս մասին տեղեկացնում է ռուսական gazeta.ru-ն՝ հղում անելով տելեգրամի ալիքներին, որոնցում նաև դեպքի վայրից տեսանյութեր են տարածվել։

Զոհերի և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Ականատեսների հաղորդմամբ՝ ինքնաթիռը ռազմական է եղել։