Մեծ Բրիտանիայի թագավորը հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ (լուսանկարներ)

14:24 • 18.10.22

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-րդն աշխատանքային այցով եղել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում, որտեղ հանդիպել է փախստական ընտանիքների ու կամավորների հետ, հայտնում է BBC-ն։

Սա քաղաքի կամավորական կենտրոններից մեկն է, որն ընդունել է Մեծ Բրիտանիայում ապաստանած հարյուրավոր ընտանիքների Ուկրաինայից։ Այնտեղ ապրում է մոտ 1000 ուկրաինացի փախստական:

Ընդունելությունը տեղի է ունեցել քաղաքապետարանում:

Միապետը լսել է ընտանիքների անձնական պատմությունները նրանց տարհանման և խնդիրների մասին:

Թագավորի հետ հանդիպմանը եղել են նաև փախստականներ Աֆղանստանից և Սիրիայից։