Ստոլտենբերգը հաստատել է Ուկրաինային հակադրոնային համակարգեր մատակարարելու ծրագրերը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ դաշինքն առաջիկա օրերին Ուկրաինային հակաօդային սարքեր կմատակարարի։
Հոկտեմբերի 13-ին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումից հետո Ստոլտենբերգը հայտարարեց Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի ազդանշանը խլացնելու մի քանի հարյուր համակարգ մատակարարելու՝ ՆԱՏՕ-ի որոշման մասին։ Նա նշել է, որ «անօդաչու սարքերի համար հարյուրավոր «խլացուցիչները» անարդյունավետ կդարձնեն ռուսական և իրանական անօդաչու սարքերը»։
«ՆԱՏՕ-ն առաջիկա օրերին կտրամադրի համակարգեր՝ հատուկ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին դիմակայելու համար»,- հաստատել է Ստոլտենբերգը Բեռլինի արտաքին քաղաքականության ամենամյա ֆորումի ժամանակ։










