ՄԱԿ-ը անհանգստացած է հակամարտությունների ժամանակ անօդաչուների օգտագործման աճով

22:21 • 18.10.22

Աշխարհում հակամարտություններում անօդաչու թռչող սարքերի օգտագործման ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվում, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք տեսնում ենք անօդաչու թռչող սարքերի օգտագործման աճ ամբողջ աշխարհում հակամարտությունների ժամանակ: Դա անհանգստացնող է»,- ասել է Դյուժարիկը։