Ուկրաինական էլեկտրակայանների 30%-ը ոչնչացված է. պուտինյան ռեժիմի հետ բանակցությունների հնարավորություն չի մնացել. Զելենսկի
Անցած շաբաթվանից Ուկրաինայում էլեկտրակայանների 30%-ը ոչնչացվել է գնդակոծության պատճառով։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հոկտեմբերի 10-ից ի վեր ուկրաինական էլեկտրակայանների 30%-ը ոչնչացվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների ամբողջ երկրում։ Պուտինյան ռեժիմի հետ բանակցությունների հնարավորություն չի մնացել»,- գրել է նա։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, Ռուսաստանը հոկտեմբերի 10-ից հարվածում է Ուկրաինային։ Հոկտեմբերի 17-ին պայթյուններ են տեղի ունեցել Կիևում և մի քանի շրջաններում, հարյուրավոր բնակավայրեր հոսանքազրկվել են։ Հոկտեմբերի 18-ին հրետակոծությունները շարունակվել են, հարձակումներ են եղել Կիևի էներգետիկ օբյեկտների վրա։










